▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել. Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲԴԽ: Նա մասնակցել է Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման 1-ամյակին կազմակերպած միջոցառմանը: «Երաշխավորում եմ մի բան, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ, ոչ թե թղթի վրա գրված, այլ իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է:

 

 

Եթե անգամ իշխանության տարբեր օղակներից հանկարծ գտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն գործել այդ տրամաբանությունից դուրս, ուրեմն նրանք գործում են ՀՀ կառավարության դեմ և ՀՀ ժողովրդի դեմ: Դատական համակարգից պետք է իսպառ վերանա կոռուպցիան և մենք հստակ արձանագրում ենք, որ ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել՝ անկախ նրանից՝ դատավոր է, նախարար...: Նա պետք է իմանա, որ արդարադատությունն անպայման գալու է իր հետևից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին