Տեղեկացրել էինք, որ «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությունն այսօր` Ազգային ժողովի մոտ, բողոքի հանրահավաք և երթ է անցկացրել, քանի որ կուտակային հիմնադրամի ստեղծման հետ կապված ԱԺ արտահերթ նիստը տապալվել էր, քանի որ քվորում չէր հավաքվել: ՀՀԿ պատգամավորները չէին ներկայացել։
Բողոքի ակցիան այս պահին շարունակվում է ՀՀԿ գրասենյակի դիմաց:
Ցուցարարների ձեռքին կա «Ո՛չ պարտադիրին» գրությամբ պաստառ, վերջիններս պահանջում են հանրապետականներից օրենքի նախագծից հանել «պարտադիր» բառը:
Նշենք, որ բողոքի ցույցի մասնակիցները ՀՀԿ գրասենյակի ներկայացուցչին փոխանցեցին իրենց պահանջագիրը: