▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչինչ չեմ բացառում. Շուռնուխի համայնքապետը՝ գյուղը ադրբեջանցիներին հանձնելու մասին

Ոչ մի կոնտակտ չկա ադրբեջանցի զինվորների հետ, խելոք սսկված են իրենց տեղերում:

Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասել է Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:

Անդրադառնալով Շուռնուխը Ադրբեջանին հանձնելու խոսակցություններին՝ Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես այլևս ոչնչից չեմ զարմանում ու ոչինչ չեմ բացառում, ամեն ինչ հնարավոր է»,- ասաց համայնքի ղեկավարը՝ ընդգծելով, որ ամեն դեպքում Շուռնուխը ՀՀ տարածք է. «Երբևէ այն չի գրավվել ադրբեջանցիների կողմից, ի սկզբանե Շուռնուխը եղել է մերը: Միայն թե, չգիտես ինչու, GPS-ով գյուղը կիսել են ու կեսը տվել նրանց»,- նշել է նա:

Ըստ վերջինիս խոսքերի՝ ինչ էլ որ լինի իրենց տները չեն լքելու. «Մենք մեկ անգամ արդեն սխալվել ենք՝ լքելով մեր տները, բայց այս անգամ նույն սխալը այլևս չենք կրկնի, այսինքն՝ ոչ մի կերպ մեր տներից դուրս չենք գալու, մնալու ենք, գյուղը ամբողջությամբ պահենք մեր հսկողության տակ»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին