▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչիշխանական ուժերը մեկնաբանում են, թե ինչու չեն միանա իմպիչմենտի նախաձեռնությանը

Ոչիշխանական ուժերն արդեն, ըստ էության, շրջանառության մեջ են դրել նաև մեկնաբանություն-բացատրություններ, թե ինչու չեն միանա իմպիչմենտի նախաձեռնությանը: Նրանք նշում են, որ միևնույն է՝ չկա պահանջվող 66 ձայն, որը հաջողության հեռանկար կբացեր նախաձեռնության համար, և հետևաբար անիմաստ է նման նախաձեռնություն անելը: Սակայն ոչիշխանական ուժերի այս բացատրությունը, մեղմ ասած, քննադատության չի դիմանում, քանզի նրանք իրենք են հաճախ հանդես եկել 44 ստորագրությամբ արտահերթ նիստերի նախաձեռնությամբ, այն դեպքում, երբ հստակ է եղել, որ ՀՀԿ-ն չի միանում, և նախաձեռնությունը տապալվելու է: Սակայն նման դեպքերի համար ոչիշխանական ուժերն անիմաստ չեն համարել 66 ձայնի բացակայության դեպքում գնալ արտահերթ նիստեր նախաձեռնելուն:
Վախթանգ Սիրադեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին