▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օդնոկլասնիկիում» Սերժ Սարգսյանի հետ քեֆի նկար ունեցողները

Ես դեմ չեմ համակարգերին և համակրանքներին, կուսակցական պատկանելությանը և գաղափարներին, բայց դեմ եմ անհատականության կորստին: Երբ մարդիկ սկսում են միանման մազի սանրվածք անել, նույն գույնի փողկապներ կապել, որովհետև նույն քաղաքական կուսակցության գրասենյակն են գնում, կամ համատարած, ասենք՝ հանրապետական կրծքանշաններ կպցնել դոշներին, որ ավելի կարևոր թվան, չեմ կարողանում ընկալել այդ մարդկանց կամ հարգել: Մեկ էլ կտեսնես` եսիմ ով դոշին մի հատ զնաչոկ ա կպցրել ու շատ կարևոր դեմքով քայլում ա, հետևից էլ ևս մի քանիսը՝ նման սանրվածքով, բայց դեռ առանց զնաչոկի ու լուրջ դեմքով. այս երկրի ապագայի մասին դատողություններ է անում, կողքիններն էլ լսում են բերանները բաց նրան, որովհետև տեսել են, որ սա «ՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿԻՈՒՄ» Սերժ Սարգսյանի հետ քեֆի վախտ նկարված նկար ունի: Ինձ համար ընդհանուր կարող են լինել դրոշը, զինանշանը, հայրենիքը, հավատքը, գաղափարը, բայց այդ ամենի հիմքը լինում են անհատները:

Ալեն Սիմոնյանի  գրառումը

Ֆեյսբուք  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին