▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոմանք երկիրն ու հասարակությունը դիտարկում են որպես արհեստական շնչառության ապարատին միացված երևույթներ

Մեր պատգամավորներից ոմանք երկիրն ու հասարակությունը դիտարկում են որպես արհեստական շնչառության ապարատին միացված երևույթներ

Այլ կերպ ինչպե՞ս հասկանաս այն պատգամավորներին, ովքեր պնդում են, թե առանց Ռուսաստանի Հայաստանը չի դիմանա, հայերը չեն ապրի․․․ Դա նույնն է, ինչ ասես, որ Ռուսաստանը մեր կյանքը երկարացնելու արհեստական միջոց է։ Այսինքն՝ զարգացումն ու նման բաները մոռանու՞մ ենք, հա՞, մնաց ուրիշի թևի տակ գոյատևե՞լը։ Դրա համար, մեզ, անկեղծ ասած, պատգամավոր ու նախարար էլ պետք չէ։ Այդ գոյատևումն ուրիշի լծի տակ, ինչպես դուք եք պատկերացնում, մենք առանց ձեզ էլ կարող ենք անել, և մի գուցե ձեր բացակայությամբ ավելի լավ անենք։ Այնպես որ բացարձակապես անհասկանալի է, թե նման կերպ մտածող պաշտոնյաներն ում են պետք այս երկրում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին