«Պաշտոնական Երևանից ցեղասպանություն բառը լսելն այսօր գրեթե անհնար է: Հիմա պարզվում է՝ այս օրակարգն առաջնահերթ չէ, պետք է դեռ հասկանան՝ ինչ է եղել, ուզում են հաշվել զոհերին, անուն-ազգանուններն իմանան»,- ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: «Այս ամենից պարզ է դառնում, որ ՀՀ-ում իշխանությունը զավթվել է թուրք-ադրբեջանական ազդեցությամբ հեղափոխություններ կազմակերպող հիմնարկների կողմից, որտեղ պահանջները հստակ են եղել՝ Արցախից մինչև ցեղասպանության ուրացում, հայկական ինքնության ուրացում, փաթեթավորումն էլ կլինի իրական Հայաստանով: Հայի ցեղասպանություն էր նաև Արցախում: Հիմա էլ պատահական չէ, որ Նիկոլի կողքին այս ամենը հլու-հնազանդ իրականացվում է Օմեգայի կողմից, որի՝ «Օմեգա» ծառայություն անցնելու փաստաթուղթը տեսել ենք, բայց դրանից հրաժարվելու փաստաթուղթը կարծես թե չկա»,- նշեց պատգամավորը: |
««Օմեգա» ծառայություն անցնելու փաստաթուղթը տեսել ենք, դրանից հրաժարվելու փաստաթուղթը կարծես չկա». Աննա Մկրտչյան
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին