▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց մերժեցին Սերժ Սարգսյանին, որ նրա ղեկավարած քաղաքական դաշինքը հիմա խորհրդարանում է․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018թ-ի ապրիլին «Մերժին Սերժին» կարգախոսով փակել էին Հայաստանի ավտոմոբիլային գլխավոր երակը՝ Բագրատաշենի մաքսակետի մուտքը։

http://asekose.am/filemanager/uploads/2021/08/week-3/Voskan_Sargsyan.jpg

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ո՞նց մերժեցին Սերժ Սարգսյանին, որ նրա ղեկավարած քաղաքական դաշինքը հիմա խորհրդարանում է, նրա իշխանության ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա դատարանի վճռով դատապարտված չէ, բա ի՞նչ եղավ Սաշիկի 50-50-ը, եթե դա ճիշտ էր, բացահայտեին, թե ում բիզնեսներին էր անօրինական փայ մտել Սաշիկը, եթե սխալ էր, ժողովրդին խաբելու համար պետք է ներողություն խնդրեն։ Սերժ Սարգսյանին մերժելու համար միջպետական ավտոճանապարհի ելումուտն էին փակել, Արցախի մեծ մասը հանձնել են, Հայաստանն են մաս-մաս հանձնում, նույնիսկ մարզային, հանրապետական նշանակության ճանապարհ փակող չկա»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին