▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օր առաջ պետք է Երևանը մաքրել աղետի գոտի հիշեցնող ավտոտնակներից. Հովհաննես Ազոյան

Դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվ եթե ուզում եք Հայաստանում տուրիզմ զարգանա, ապա օր առաջ պետք է Երևանը մաքրել այս աղետի գոտի հիշեցնող ավտոտնակներից ու փոխարենը դարձնել, գոնե սովորական կանաչ գոտի, եթե այգու փող չկա։ Իսկ թե ո՞նց, ասեմ: Ուղիղ կերպով խոսեք մեր քաղաքացիների հետ, բացատրեք նրանց հարցի լրջությունը, բարձրացրեք իրենց քաղաքացիական գիտակցությունը ու թող համընդհանուր համաձայնությամբ, բոլորը հանձնեն իրենց ավտոտնակները, իսկ դուք իրենց երեխաների համար ստեղծեք կանաչ գոտիներ այդ տարածքներում։ Հիմա դուք դա կարող եք անել, հետո ուշ կլինի... «Քաղաքացիական պայմանագիր»»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին