▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ իմանաք, թե ինչ մարդկանց տներում են խուզարկություններ կատարում, կթուլանաք ծիծաղից. Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս մարդը չի հանգստանում...

Որ իմանաք, թե ինչ մարդկանց տներում են խուզարկություններ կատարում, կթուլանաք ծիծաղից:

Փաստորեն, այլեւս անհերքելի է, որ այս բազմաչարչար մարդը պարզապես հրահանգել է ամեն գնով ապացույցներ ստեղծել Ծառուկյանի դեմ:

Ուրեմն էս տրամաբանությամբ եթե ղեկավարվենք, ապա չեղած բանի համար Ծառուկյանի անդորրը խախտելու մոլուցքով այլեւս կարող են խուզարկել, ասենք՝ Բոլիվիայի նախագահի, Գվատեմալայի վարչապետի, Անգոլայի Կանգադալա ազգային պարկի տնօրենի մորաքրոջ խնամու եւ, իկարկե, Սադամ Հուսեինի քավորկնոջ բնակարանները:

Կեցցե՜ իրավական պետությունը...

Դմփ-դմփ-հուււււււււ...»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին