Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կոմունիկացիաների բացումը իր օրակարգն է, Ադրբեջանին Հայաստանով ճանապահ տալը, Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար ճանապարհ ունենալը։ Ո՞ր խելագարը կհամարձակվի Ադրբեջանի տարածքով բեռներ արտահանել և ներկրել։
Հայաստանի տարածքում կենսական կոմունիկացիաների շինարարությունը կիսատ թողած՝ Նիկոլ Փաշինյանի սիրտը Ադրբեջանի՝ հայաստանցիների համար վտանգավոր կոմունիկացիներ է ուզում։
Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կիսատ շինարարությունը ավարտեցի՞ք, Հայաստան–Վրաստան միջպետական ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսակետ 51,7 կմ հատվածի կառուցապատումը 3 տարի ընթանում է, սակայն ավարտը դեռ չի նշմարվում։
Ծրագրով այդ ճանապարհի վերակառուցումը 2020թ․ աշնանը պետք է ավարտված լիներ»: