▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդեկորույս ծնողներ, ու՞ր եք դուք․ Արսեն Ղուկասյան

Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Հանրապետության հրապարակից ասել է․

«Ողջույնս հղում եմ առավել ևս որդեկորույս ծնողներին։ Հարգելի ծնողներ, ու՞ր եք դուք։ Մի քանի օր է՝ խնդրում ենք, որ առաջին հերթին ծնողները պետք է լինեին այստեղ։ Ու՞ր եք դուք։ Եթե անգամ համաձայն եք այս տոնակատարության հետ, եկեք ասեք՝ ծնողներ, մենք համաձայն ենք, մենք ուզում ենք՝ այս տոնակատարությունը լինի»։

Նշենք, որ մի քանի օր է՝ բողոքի ակցիա է իրականացնում անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողների մի մասը՝ պահանջելով, որ սեպտեմբերի 21-ին տեղի չունենա որևէ տոնակատարություն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին