▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ մեկն այսուհետ շրջագայության նպատակով արտերկիր չի մեկնելու, նախարարները գործուղման կգնան էկոնոմ կարգով

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր այցը Աստանա իրականացրել է էկոնոմ կլասի չվերթով,  այսուհետ սա է լինելու նոր կառավարության աշխատելաոճը. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Նա միայնակ է գնացել, ու այս առումով ծախսերը միանշանակ կրճատվելու են։ Պատվիրակության կազմի թիվն էլ պայմանավորված է լինելու միայն ու միայն անհրաժեշտությամբ։ Որևէ մեկն այսուհետ շրջագայության նպատակով արտերկիր չի մեկնելու», - ասաց Աղաջանյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջինիս խոսքով` որպես աշխակազմի ղեկավար ինքն է որոշում այդ հարցերը, և եթե փոխվարչապետն էկոնոմ կարգով է երթևեկում, ապա մնացած բոլոր նախարարները ևս պետք է այդպես երթևեկեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին