«Ամեն անգամ դժգոհում եք, որ Նիկոլ Փաշինյանը ձեր հարցերին սպառիչ պատասխան չի տալիս, նրան մեղադրում եք մանիպուլյացիների մեջ... հարցեր եք ուղղում, բայց չի ստացվում՝ երբեմն ծաղրում է, հեգնում է: Գուցե փոխեք ձեր մարտավարությունը. ի՞նչ է շահում հանրությունը կամ ընդդիմությունը, երբ ձեր հարցերին նա այլ կերպ է պատասխանում»,- ԱԺ ճեպազրույցների ժամին դիմելով ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին՝ հարց հնչեցրեց լրագրողը:
«Որևէ պաշտոնյա, Նիկոլ Փաշինյանից սկսած, երբևէ չի կարողացել ու երբևէ այդ տոնով իմ հետ չի խոսել: Իմ հարցադրումներն ունեն կոնկրետ նպատակներ՝ դա նրա հետ պոպուլիզմի առումով մրցավազքի մեջ մտնելը չէ, այլ հարցերի պատասխաններ են, որոնք մեզ վաղը հնարավորություններ են տալու կոնկրետ գործեր հարուցելու, պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար»,- արձագանքել է պատգամավորը:
Դիտեք նաև՝