▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րն է ԲՀԿ-ից «առնետավազքի» պատճառը

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ լքում է խմբակցությունը ու այսուհետև հանդես է գալու որպես անկուսակցական պատգամավոր:
Դ. Քոչարյանը ԲՀԿ խմբակցությունը լքած արդեն 6-րդ պատգամավորն է:
Ո՞րն է պատճառը, որ ԲՀԿ խմբակցության շարքերը շարունակվում են նոսրանալ, ովքե՞ր են մեղավոր:
Վերջին օրերին լրատամիջոցներն ու քաղաքական գործիչները այս ամենի պատճառ են ներկայացնում «պետական մեքենան գործի դնելը», սակայն սա մեծ առումով հիմնական պատճառը չէ:
Խորհրդարանի պաշտոնական կայքում ներկայացված են ԱԺ-ում գործող բոլոր խմբակցությունները, պատգամորները՝ իրենց կենսագրական տվյալներով: ԲՀԿ խմբակցության կազմի նույնիսկ ոչ խորն ուսումնասիրությունը ի ցույց է դնում բոլոր այն պատճառները, ինչի հետևանքով ԲՀԿ-ի երբեմնի «կուռ կոլեկտիվը» հետևողականորեն նվազում է:
Խմբակցության կազմում ներկայացված են միջին ու խոշոր գործարարներ, մարդիկ, որոնց դեպքում դժվար է սպասել ռադիկալ գործողություններ: 
Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ են այդ մարդիկ հայտնվել ԲՀԿ-ում: Իսկզբանե, ԲՀԿ-ն ոչ հայտարարել էր որպես ընդդիմադիր ուժ է գործելու, առավել ևս, ոչինչ չէր ասել արմատական ՀԱԿ-ի հետ դաշինքն կնքելու և այդ դիրքերից հանդես գալու մասին:
Այս տեսանկյունից, վերջին շրջանում, ԲՀԿ խմբակցությանմի մասը, որոնց համար ընկալելի չէր ոչ կուսակցության ոչ էլ կուսակցության լիդերի գործունեությունը, հայտնվել էր անհարմար վիճակում:
Փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում, նախագահի հնչեցրած ելույթը առիթ էր վերոնշյալ պատգամավորների համար, լքել այն նավը, որի տրամաբանության մեջ իրենց ներկայությունը որևէ ձևով արդարացված չէր:
Ստեղծված պարագայում պետք է մեղադրել ոչ թե, այսպես ասած, նավը լքողներին, այլ այն մարդկանց (մարդուն), ովքեր ազնիվ չէին գտնվել իրենց գործընկերների նկատմամբ ու միայն գործընթացի վերջնափուլում էն հայտնել, որ ուղղություն են վերցրել դեպի արմատական ընդդիմություն:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ լքում է խմբակցությունը ու այսուհետև հանդես է գալու որպես անկուսակցական պատգամավոր:

Դ. Քոչարյանը ԲՀԿ խմբակցությունը լքած արդեն 6-րդ պատգամավորն է:Ո՞րն է պատճառը, որ ԲՀԿ խմբակցության շարքերը շարունակվում են նոսրանալ, ովքե՞ր են մեղավոր:
Վերջին օրերին լրատամիջոցներն ու քաղաքական գործիչները այս ամենի պատճառ են ներկայացնում «պետական մեքենան գործի դնելը», սակայն սա մեծ առումով հիմնական պատճառը չէ:
Խորհրդարանի պաշտոնական կայքում ներկայացված են ԱԺ-ում գործող բոլոր խմբակցությունները, պատգամորները՝ իրենց կենսագրական տվյալներով: ԲՀԿ խմբակցության կազմի նույնիսկ ոչ խորն ուսումնասիրությունը ի ցույց է դնում բոլոր այն պատճառները, ինչի հետևանքով ԲՀԿ-ի երբեմնի «կուռ կոլեկտիվը» հետևողականորեն նվազում է:
Խմբակցության կազմում ներկայացված են միջին ու խոշոր գործարարներ, մարդիկ, որոնց դեպքում դժվար է սպասել ռադիկալ գործողություններ: Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ են այդ մարդիկ հայտնվել ԲՀԿ-ում: Իսկզբանե, ԲՀԿ-ն ոչ հայտարարել էր որպես ընդդիմադիր ուժ է գործելու, առավել ևս, ոչինչ չէր ասել արմատական ՀԱԿ-ի հետ դաշինքն կնքելու և այդ դիրքերից հանդես գալու մասին:
Այս տեսանկյունից, վերջին շրջանում, ԲՀԿ խմբակցությանմի մասը, որոնց համար ընկալելի չէր ոչ կուսակցության ոչ էլ կուսակցության լիդերի գործունեությունը, հայտնվել էր անհարմար վիճակում:
Փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում, նախագահի հնչեցրած ելույթը առիթ էր վերոնշյալ պատգամավորների համար, լքել այն նավը, որի տրամաբանության մեջ իրենց ներկայությունը որևէ ձևով արդարացված չէր:Ստեղծված պարագայում պետք է մեղադրել ոչ թե, այսպես ասած, նավը լքողներին, այլ այն մարդկանց (մարդուն), ովքեր ազնիվ չէին գտնվել իրենց գործընկերների նկատմամբ ու միայն գործընթացի վերջնափուլում էն հայտնել, որ ուղղություն են վերցրել դեպի արմատական ընդդիմություն:

Արման Ղարիբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին