Մելիքգյուղում 7 ամսական փոքրիկը շնչահեղձ է եղել։

Մելիքգյուղի համայնքապետ Դերենիկ Շահբազյանը՝ անդրադառնալով օրորոցում մահացած հայտնաբերված երեխայի դեպքին, Lurer.com-ի հետ զրույցում ասել է.
«Երեխան վատառողջ է եղել, խորխը եկել շնչափողը փակել է, որի հետևանքով խեղդվել է։ Դիահերձարանում էլ նույն բանն են ասել։ Դեպքը կիրակի օրն է եղել, երկուշաբթի պետք է տանեին հիվանդանոց, բայց չհասցրին»,- նշեց Շահբազյանը։
Համայնքապետը նշեց՝ մահացած երեխան երիտասարդ ծնողների առաջնեկն ու միակ երեխան էր․ «Երիտասարդ ընտանիք են, հայրը մոտավորապես 25 տարեկան, մայրը՝ 19-ը»,- ասաց համայնքապետը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


