▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որն է կադաստրի Կոմիտեի ղեկավարի հրաժարականի պատճառը

«Հրապարակ» թերթը գրում է. «3 օր առաջ տեղեկություն ունեինք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն արձակուրդ է գնալու եւ այլեւս չի վերադառնալու՝ հրաժարական է տալու։ Մեզ մի քանի օր չէր հաջողվում զրուցել նրա հետ, երեկ վերջապես կապվեցինք խոսնակի հետ, որն ասաց, որ Պետրոսյանն աշխատում է, նման բան չկա։

Սակայն մեր զրույցից րոպեներ անց Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, եւ մի երկարաշունչ տեքստ տեղադրեց, որտեղ բացատրում էր հեռանալու պատճառները քանի որ չի կիսում «մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում»։

Շարունակության մեջ, սակայն, հասկանալի է դառնում, որ հեռանալու իրական պատճառը Քաղաքաշինության կոմիտեի ներկա եւ նախկին ղեկավարներն են, որոնց հետ նրա հակասությունների մասին վաղուց էր հայտնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին