▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշում ընդունողները մշտապես եղել են բթամիտները

Երեւի մեզանում որոշում ընդունողները մշտապէս եղել են ԾԱԽՈՒԱԾՆԵՐԸ, ԲԹԱՄԻՏՆԵՐԸ (այդ թւում՝ գժերը) եւ ՎԱԽԿՈՏՆԵՐԸ (որ զգուշաւորի դիմակով են ներկայանում)։ Այլապէս հայութիւնն այս վիճակում չէր լինի։ Հիմա աւելի լաւ եմ հասկանում, թէ ինչու 1988 թ.-ին բոլոր «ընդդիմախօսներին» ասպարէզ տուեցին, բայց ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ թերթ հրատարակողին, ինքնորոշման սկզբունքն առաջ մղողին արտաքսեցին Աֆրիկայ, իսկ նրա հաւատարիմ յետեւորդին սպանեցին... Չմոռանանք նաեւ, որ այդ ծախուածների, բթամիտների ու վախկոտների գործընկերներն են բոլոր ինքնասիրահարուած մեծամիտները, ովքեր վճռական պահերին չմիացան արժանապատիւ առաջամարտիկների բանակին, չմիացան եւ չեն միանում փորձութիւններում իր սկզբունքային դիրքորոշումն ապացուցած այդ համագործակցութեանը։

Պարույր Հայրիկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին