Երեկ՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանյան լճում դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 53-ամյա Վաչագան Ս.-ն է, ում այս տարվա ապրիլի 11-ից թե՛ հարազատները, թե՛ ընկերները և թե՛ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները որոնում էին՝ որպես անհայտ կորած: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: |
Որպես անհայտ կորած որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերել է Երևանյան լճում
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին