▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որպես խաղաղության քարոզիչ՝ իշխանությունները շատ անհաջող կերպար են ընտրել». Արեգնազ Մանուկյան

 ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Ձեր գործընկերներն իրենց անդաստիարակ են պահում․ Արեգնազ Մանուկյանը՝ ՔՊ-ականին

 «Դոկտոր մահը՝ «խաղաղության աղավնի»

Նիկոլենք որոշել են էշի տեղ դնել իրենց հավատացողներին։ Ասում են՝ ընդդիմությունը պատերազմ է բերելու։ Իրենք պատերազմն ու պարտությունը բերել են, հիմա էլ են դա անում, բայց մեղադրում են ընդդիմությանը։ Իրականությունը ճիշտ հակառակն է՝ իշխանափոխությունը խաղաղության հասնելու միակ տարբերակն է։

Ի դեպ, որպես խաղաղության քարոզիչ՝ իշխանությունները շատ անհաջող կերպար են ընտրել։ Կորոնավարակի դեմ պայքարն ամբողջությամբ տապալած ու հազարավոր մահեր բերած Առողջապահության նախկին նախարարը, դոկտոր մահը՝ Արսեն Թորոսյանը։ Սա՛ է դարձել խաղաղության աղավնի, այնինչ մահաբեր ագռավ է»։

http://asekose.am/filemanager/uploads/Arsen_Torosyan.jpg

Ստորև ներկայացնում ենք նաև Արսեն Թորոսյանի գրառումը.

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Խորհրդարանական ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի և ընդհանրապես «խաղաղություն» գաղափարի դեմոնիզացիան կամ ձևականացումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի կոչ և քարոզ։ Ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությունով, որպեսզի պարտության փլատակների վրա բռնազավթի ազատ ընտրություններով ձևավորված իշխանությունը, որպեսզի շարունակի մեր երկիրը և ժողովրդին կեղեքելու իր վաղեմի սովորությունը։

Ի դեպ, նրանք դա փորձում են անել արդեն 2-րդ անգամ, երբ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո իրենց գործողություններով 2-րդ հակահայկական ճակատ էին բացել երկրի ներսում, ինչը երկրի իշխանությունների և ժողովրդի խոհեմության շնորհիվ հաջողության չհասավ և ԱԺ արտահերթ ընտրությունները փաստացի պարտության մատնեցին սեփական երկրի դեմ ճակատ բացած հակահայկական խմբակներին։

Եվ ահա երկրորդ փորձն այս կրկին հանդիպելու է մեր ժողովրդի ողջախոհությանը, որը չի կարող աղետալի պատերազմը գերադասել կառուցվող խաղաղությունից։

Խաղաղությունն է թույլ տալու պահել և զարգացնել Հայաստանն ու Արցախը։ Միայն խաղաղ պայմաններում են Հայաստանն ու Արցախը մնալու հայկական։ Արցախի հիմնախնդիրը ներքաղաքական շահարկման գործիք դարձնողները միտումնավոր վտանգում են Հայաստանի և Արցախի ապագան»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին