▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որպեսզի Փաշինյանը ճիշտ ընկալի Սերժ Սարգսյանի միտքը, պետք է նրա նման 30 տարի ծառայի պետական համակարգում. Շարմազանով

«Որպեսզի Նիկոլ Փաշինյանը ճիշտ հասկանա և ընկալի Սերժ Սարգսյանի միտքը, նա պետք է Սերժ Սարգսյանի նման 30 տարի ծառայի պետական համակարգում և ամենօրյա ռեժիմով կրի անձնական բարձր պատասխանատվություն պետության և ժողովրդի առջև»:

Asekose.am-ի  հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ն դեռ չի հասկացել հրաժարականից առաջ Սերժ Սարգսյանի արտահայտած միտքը՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։

Շարմազանովը ավելացրեց. «Կգա ժամանակ և հենց Սերժ Սարգսյանը ուղիղ կասի՝ ինչ նկատի ուներ «Նիկոլը ճիշտ էր ես սխալվեցի» ասելով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին