▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան ադրբեջանցիները շատ են վախենում, այդքան էրդողանի մոտ ուժեղանում է հիստերիան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքով է պատասխանել Սերժ Սարգսյանի հասցեական մեղադրանքներին: 
«Հայաստանը կրակի հետ է խաղում: Ավելի քան 100 հազար հայ է ապրում Թուրքիայում, նրանցից ոմանք բնակության թույլտվություն չունեն: Թուրքիան հանդուրժել է այս վիճակը: Թուրքիայի գործողությունները ցույց են տալիս, թե իրենք որքան բարեկամական են տրամադրված, սակայն Հայաստանը չի կարողանում տեսնել դա»,- նշել է նա:

«Բնակչության, զորքերի թվով և մյուս հնարավորություններով Ադրբեջանն ավելի հզոր է, քան Հայաստանը: Ադրբեջանն առանձնահատուկ է, տարբեր է Վրաստանից կամ Ուկրաինայից: Ռուսաստանը չկարողացավ Ուկրաինայում ստանալ այն արդյունքը, որն ակնկալում էր, սակայն արդյունքի է հասնում միայն Ղրիմում, որտեղ թաթարների թիվը փոքր է»,- ասել է էրդողանը:

Ակներև է, որ ՀԱՅԵՐԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ժխտելու ավանակի համառությունը Թուրքիայի նախագահին դարձրել են «անձի հիստերիկ խանգարում՝ տագնապային ու դեպրեսիվ խանգարումներով» ախտորոշմամբ փսիխոպատ անձնավորության՝ նևրոտիկ մակարդակի հոգեկան գործունեության խանգարումներով:

Այս թուրքին այլևս բնորոշ է՝ հուզական անկայունությունը, բացասական ապրումների վրա սևեռվելու հատկությունը, իմպուլսիվությունը թեև իր համար ոչ ցանկալի հարցերի պատասխանելու ընթացքում նա բնավ էլ չի զրկվում իր խոսացածների համար հաշիվ տալու ընդունակությունից, սակայն էապես սահմանափակում է դրանք ղեկավարելու՝ նրա հնարավորությունները: Եվ ուշադրություն դարձրեք՝ որքան ադրբեջանցիները շատ են ընկճվում և վախենում, էրդողանի մոտ ուժեղանում է հիստերիան. նա դրսևորում է ավելի տագնապային ու դեպրեիսվ խանգարումներ: Եվ այսպիսով նա տրվում է թմրամոլությանը, կտրվում իրականությունից ու վարդագույն երազներ տեսնում ադրբեջանական զորքերի և հնարավորությունների հզորության մասին..

Հ.Գ. Հայաստանի նախագահի ասածներն ուժի մեջ են... այ շակալ՝ էդ դուք տեղը չեք բերում և տեղերը խառնել եք. «Դուք ե՞ք կրակը, ուրեմն խաղում եք լավայի հետ»...

Արմեն Դանիելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին