▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքա՞ն գումար է ծախսվել Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը կազմակերպելու համար

Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 16-ին  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի քավորությամբ Մոսկվայի շքեղ ռեստորաններից մեկում՝ «Սաֆիսայում», տեղի է ունեցել հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի և նրա ընտրյալ Լիլիթի հարսանիքը` հայ և ռուս էլիտայի ներկայացուցիչների և հայտնի երգիչների մասնակցությամբ:

Ռուսական «Kомсомольская правда»-ն  փորձել է պարզել, թե որքան գումար են ծախսել նորապսակների ծնողները նմանատիպ շքեղ միջոցառում կազմակերպելու համար: Հարսի զգեստի հեղինակն աշխարհահռչակ դիզայներ Զուհաիր Մուրադն է,  ում զգեստները սկսում են 50 հազար եվրոյից, քանի որ դիզայները յուրաքանչյուր զգեստից միայն մեկ, բացառիկ նմուշ է կարում: Հիշեցնենք, որ վերջինս Instagram-ի իր էջում անդրադարձել էր հարսանիքին` մի քանի լուսանկարներ հրապարակելով և գրառում անելով:

Բավականին մեծ գումար է ծախսվել նաև ծաղկային ձևավորումների վրա, որոնցով զարդարված էին եկեղեցին և հսկայական ռեստորանը: Կազմակերպիչ Եվգենի Մոռոզովի խոսքով` նմանատիպ ձևավորումն արժե մոտ 20 միլիոն ռուբլի:

Բավականաչափ մեծ գումարներ են ծախսվել նաև հաղորդավաների և շոու բիզնեսի ներկայացուցիրների մասնակցության համար: Անդրեյ Մալախովը կորպորատիվ միջոցառումներ վարում է 2 միլիոն, իսկ Քսենիա Սոբչակը 1 միլիոն ռուբլու դիմաց: Էրոս Ռամազոտին ելույթ է ունենում մոտ 3 միլիոն, Նիկոլայ Բասկովը` 6 միլիոն , Ֆիլիպ Կիրկորովը` 10 միլիոն, Ալլա Պուգաչովան` մոտ 25 միլիոն ռուբլու դիմաց,  «Լենինգրադ» խումբը` 150. 000 եվրոյի դիմաց:

Նշենք, որ հարսանեկան տորթը կշռում էր մոտ 300 կգ, որը մի քանի հարյուր հազար է արժեցել: 

Կարդացեք նաև` Սամվել Կարապետյանի որդու հարսանիքի կնքահայրը վարչապետ Կարեն Կարապետյանն է. բացառիկ լուսանկարներ, տեսանյութ

Տեսանյութ և լուսանկարներ` Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքից

Սամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին

Շատ գեղեցիկ հարս էիր. աշխարհահռչակ դիզայներ Զուհաիր Մուրադը` Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքի մասին

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Բլոգ ավելին