▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան շուտ հետ բերվեն թալանված փողերը, այդքան լավ կլինի այդ փողերը գողացած պաշտոնյաների համար

«Հետաքննող լրագրողներ»-ի «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երևան ՋԷԿ»-ը «Գազպրոմին» պարտք էր 52.3 միլիոն դոլար է եղել։ Կառավարությունը համաշխարհային բանկից 20 մլն դոլար վարկ է վերցրել եւ փակել պարտքի մի մասը։ Այժմ այն կազմում է 33.8 միլիոն դոլար։ Իսկ էներգետիկայի և բնական պաշարների Յոլյանը, երբ ասում է չգիտի թե ինչպես է առաջացել այդ պարտքերը եւ դա իր գործն էլ չի, սուտ է։ Նա շատ լավ գիտի ինչպես է առաջացել այդ պարտքը։ Տարիներ շարունակ «Երևան ՋԷԿ»-ը պարտք է տվել «Նաիրիտ» գործարանին։

Պարտքը հիմնականում հենց այդպես է առաջացել։ Իսկ թե ինչպես է եղել, որ պետական սեփականություն հանդիսացող Երեւանի ՋԷԿ-ը պարտք տվել մասնավոր «Նաիրիտ» ձեռնարկությանը, դա պարզել է նաեւ «6-րդ վաչությունը»։ «Նաիրիտի» գործով զբաղվել է հենց այդ վարչությունը։ Բայց երբ ամեն ինչ պարզել է, գործը ուղարկվել է Երեւանի քննչական վարչություն, որտեղ էլ այն «սառեցվել» է։ 


Թալանված փողերը հետ բերել հնարավոր է, վաղ թե ուշ դա լինելու է, եւ ինչքան շուտ հետ բերվեն, էնքան լավ կլինի հենց իրենց՝ այդ փողերը գողացած պաշտոնյաների համար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին