▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրրան»-ի սաները «Ավրորա»-ի մրցանակակիրների հետ հանդիպմանը հայկական մոտիվերով բեմադրությամբ են հանդես եկել

 

2019 թ. հոկտեմբերի 19-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի է ունենացել «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության նախորդ տարիների մրցանակակիրների` Չո Լա Աունի, Թոմ Քաթինայի, Մարգարիտ Բարանկիցեի, և այս տարվա 3 թեկնածուների` Միրզա Դինայիի, Հուդա ալ-Սարարիի, Զանա Բուկար Մուստաֆայի հանդիպումը «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության շահառու երեխաների և Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների հետ: «Օրրան»-ի սաները «Ավրորա»-ի մրցանակակիրներին և թեկնածուներին ողջունել են հայկական մոտիվերով պատրաստված փոքրիկ բեմադրությամբ, իսկ հետո ճաշել են նրանց հետ:

Ճաշից հետո նրանք միասին փորձել են բացահայտել և վեր հանել աշխարհի տագնապ ահազանգող խնդիրները: Այնուհետև դրանք խորհրդանշական զանգերի տեսքով ամրացվել են հյուրանոցի մուտքի մոտ տեղադրված Սարդարապատի հուշահամալիրի փայտե մակետին:

Մարդասիրական նպատակներ հետապնդող այս կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը իսկապես մեծ իրադարձություն է, որն ուղերձ ունի աշխարհին, այն է` ուշադրություն դարձնել աշխարհում առկա գլոբալ խնդիրներին, որոնցից են պատերազմները, բնապահպանական խնդիրները, երեխաների` հավասար կրթական իրավունքների խնդիրը և այլն:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին