▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրրանը դատարանում է

Փետրվարի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Օրրանի հարևանությամբ կառուցվող շենքի շինարարական աշխատանքների արգելքի վերացման պահանջով նախնական նիստը։

Նշենք, որ վարչական և Երևանի քաղաքացիական դատարանները կայացրել էին որոշում, որով պարտադրել էին կառուցապատողին կասեցնել ապօրինի շինարարությունը։ Սույն որոշումը բողոքարկվել էր պատասխանող կողմի՝ կառուցապատողի կողմից։

Հիշեցում

Դեկտեմբերի 11-ին Օրրան բարեգործական կազմակերպությունը հրավիրել էր մամումի ասուլիս՝ ահազանգելու իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, կառուցվում է Օրրանից 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր Օրրան հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների և հյուրերի կյանքը։ 

Օրրանը բարեգործական կազմակերպություն է, որն արդեն 23 տարի է ամենօրյա օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքների և երեխաների։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին