▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որտեղի՞ց է Փաշինյան Նիկոլին հայտնի դարձել «ինչ-որ մարդկանց» սեռական ցանկությունների մասին». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը.

««Բա որ մենք ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է»,- ասում է Փաշինյան Նիկոլը:
Մեծ հաշվով, պարզ է, թե ինչ է ցանկանում ասել Փաշինյան Նիկոլը: Պարզ չէ միայն, թե ինչու է նա իր խոսքի մեջ կիրառում «գրգռել» եզրույթը: Կարող էր, չէ՞, Փաշինյան Նիկոլը «գրգռել» բառի փոխարեն օգտագործել վերջինիս հոմանիշներից մեկը, օրինակ` «վրդովել», «նեղացնել», «բարկացնել», «չարացնել», «ջղայնացնել», «զայրացնել», «կատաղեցնել»: Ինչո՞ւ հենց «գրգռել»:
Ասածս այն է, որ «գրգռել» բառի հիմնական բացատրություններից մեկը սեռական ցանկություն՝ կիրք, հարուցելն է:
Այդ դեպքում, անհասկանալի է, թե որտեղից է Փաշինյան Նիկոլին հայտնի դարձել «ինչ-որ մարդկանց» սեռական ցանկությունների մասին: Չէ որ սեռական ցանկությունը` շատ նեղ անհատական ցանկություն է և, սովորաբար, հրապարակման ենթակա չէ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին