ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը կառավարության հետ հարցուպատատասխանի ժամանակ հարցով դիմեց Նիկոլ Փաշինյանին, թե որքա՞ն է եղել Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը։
Փաշինյանն ասաց, որ այս պահին չի կարող անգիր հիշել։
Շարունակելով իր խոսքը՝ Հայկ Մամիջանյանն ասաց. «Տրամաբանությունը կայանում է հետևյալում. 2016 թվականի հաղթանակից հետո տևական ժամանակ շատ ու շատ լրատվամիջոցներ, որոնցում այն ժամանակ աշխատում էին ձեր քաղաքական թիմի որոշ ներկայացուցիչներ, ձեր քաղաքական թիմի որոշ ներկայացուցիչներ անդադար արծարծում էին Քառօրյայի ընթացքում հարյուրից ավելի զոհերի թիվը։
Վերջին աղետալի պատերազմի հետ կապված չպարզված հանգամանքներ դեռ ունենք, բայց Ապրիլյանի պարագայում այդ թիվը հստակ էր։
Ցանկալի կլինի, որ նաև մեր գործընկերները, որոնք այս ընթացքում նույնպես օգտագործում են տվյալ, որը փաստական որևէ հիմք չունի և մանիպուլյատիվ է, այլևս նման կերպ չվարվեն Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի թվի վերաբերյալ»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դիտարկումը ճիշտ է համարում. «Բայց ուզում եմ ասել, որ ընդամենը օրեր առաջ ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասում էր 5000 զոհ։ Որտեղի՞ց այդ տվյալը»։
Նա հայտնեց, թե այսօրվա տվյալով 44-օրյա պատերազմի հետևանքով ունենք 3812 զոհ, այդ թվում 3736 զինծառայող, 76 քաղաքացիական անձ, 217 մարդու գտնվելու վայրը համարվում է անհայտ, նրանցից 196-ը զինծառայող է, 21-ը քաղաքացիական անձ»։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև` |