▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օսիպյանն ու Նիկոլ Փաշինյանը «համատեղ անցյալ» են ունեցել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շատերն են միտինգների ընթացքում նկատել, թե ինչ նուրբ հուզական փոխըմբռնում կա Նիկոլ Փաշինյանի և հմուտ «ցույցացրիչ», Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև։ Մանավանդ, երբ Նիկոլի ձեռքը՝ փշալարն «անցնելու» ժամանակ, արնոտվել-վիրավորվել էր, Օսիպյանը ոստիկանության «հրեշտակներին» էր օգնության կանչում։ Բանն այն է, որ դեռ վաղուց Օսիպյանն ու Նիկոլը նույն ֆիտնես-ակումբում են պարապում, խոսում-զրուցում «գազեթից-բանից, անցնող-դարձողից», ու երբ Օսիպյանն ասում էր՝ «կարծում էի՝ Նիկոլի հետ հեշտ կլինի աշխատել, բայց պարզվեց՝ ոչ», իրենց այս «համատեղ անցյալը» նկատի ուներ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին