▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օսկանյանը խոստովանեց` ճանապարհային քարտեզ չկա

Հոկտեմբերյան ցույցերի ժամանակ հարթակից բազմիցս խոսվում էր իշխանափոխության «ճանապարհային քարտեզի» մասին:
Համաժողովրդական շարժման լճացման քաղաքական պասիվության ֆոնին ոչ իշխանականները ձեռնամուխ եղան նոր գործընթացի` հանդիպումներ տարբեր եկրների հայ համայնքների ներկայացուցիչների հետ`շարժմանը արհեստական շունչ հաղորդելու նպատակով:

Շաբաթ օրը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը այցով գտնվում էր Ռուսաստանում: Ընթացքում նա հանդիպում էր ունեցել լրագրողների հետ և հարց ու պատասխասխանի ժամանակ հետաքրքրական էր, որ խոստովանել էր ճանապարհային քարտեզի բացակայության փաստը:

Մասնավորապես լրագրողի այն հարցին, թե կա արդյոք իշխանափոխության «ճանապարհային քարտեզ» և ինչպես է նա տեսնում իշխանափոխությունը, Օսկանյանը պատասխանել էր. «Այս պահին կոնկրետ իշխանափոխության «ճանապարհային քարտեզի» մասին ես չէի ուզենա խոսել։ Բայց անպայման կլինի, ժողովուրդը դրա մասին կիմանա՝ դա լինելու է առանց ցնցումների, խաղաղ ճանապարհով իշխանափոխության «ճանապարհային քարտեզ»։ Եվ շուտով կարծում եմ, որ դա մենք կներկայացնենք»:

Ամերիկա չեմ հայտնագործի եթե ասեմ, որ Օսկանյանը այս խոսքով հակադարձեց իրենց կողմից առաջ քաշած այն թեզը, որ քարտեզը պատրաստ է: Եթե հիմա Օսկանյանը խոստովանում է, որ ճանապարհային քարտեզը դեռ պատրաստ չէ, ապա ինչու էին Բարգավաճաամերձ կայքերը երկրորդ հանրահավաքի ԲՀԿ -ի ելույթը որակում, որպես ճանապարհային քարտեզի հրապարակում:
Փաստացի Օսկանյանը հերքեց «ճանապարհային քարտեզի» գոյության փաստը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին