▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոսկե ծիրան»-ը` Տոլմայի համահայկական փառատոնում

Արդեն երրորդ անգամ նշվում  է Տոլմայի համահայկական փառատոնը, որը լինելու է ազգային կոլորիտի մեջ: Փառատատոնի մասնակիցների թվում է նաև «Արտուշի մոտ» ռեստորանի հիմնադիր  Արտուշ Բաբայանը, ում պատրաստած ուտեստները համտեսել են թե’ հայ, թե’ օտարազգի բարձրաստիճան անձինք, հասարակ քաղաքացիներ: Անգամ, ինչպես ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի մասնակից Արտուշ Բաբայանը, հայտնի երգիչ  Իոսիֆ Կոբզոնը Գերմանիայում համերգներից մեկի ժամանակ,  պատրաստված ուտեստների և հյուրասիրության համար իր երախտիքը հայտնել է երգի միջոցով:

Ինչ վերբերում է Տոլմայի համահայկական փառատոնին,  որը համընկնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման ժամանակահատվածի հետ և երկու փառատոնների միջև, ինչպես գիտենք, առկա է համագործակցություն, Արտուշ Բաբայանի ներկայացվելիք մոտ 8 տոլմաների տեսակներից մեկն ունի «Ոսկե ծիրան» անվանումը, որն էլ, պարոն  Բաբայանի կարծիքով կհաղթի փառատոնում:

«Բաղադրությունը հետևյալն է` ծիրան, կորիզ, հավի կրծքամիս, դարչին, կոնյակ և մի շարք այլ համեմունքներ: Կան մրգային տոլմաներ` տանձի դեղձի, գետնախնձորի և այլն: Այս ամենը պատրաստվել է Տոլմայի փառատոնի առիթով»,-ասաց մեր զրուցակիցը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին