▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոսկեպարում կովեր են վիրավորվել ականների պայթյունից». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/2021/08/week-3/Voskan_Sargsyan.jpg

«Ոսկեպարում՝ ռուս զինվորականների կեցավայրի մոտակայքում, կովեր են վիրավորվել ականների պայթյունից:

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում տեղակայված ռուս զինվորականներ իրենց կեցության վայրում՝ Ոսկեպարի բնակիչ, Ռուսաստանում հիմնական բնակվող Հուսիկ Պապյանի առանձնատան կողքին կրկին բարձրացրել են ՌԴ պետական դրոշը։

Օգոստոսի 25-ի երեկոյան Ոսկեպարի սահմանագոտում ոսկեպարցիներին պատկանող 5 խոշոր եղջերավոր անասուններ են հայտնվել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հարևանությամբ, ականապատ տարածքում, որը ռուս զինվորականների բնակվելու վայրից մոտ 100 մետր հեռավորությամբ է գտնվում։

Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ երկու անասուն ինքնուրույն դուրս է եկել ականապատ տեղանքից, երկուսը վնասվել են հակահետևակային ականների պայթյունից, այժմ էլ գտնվում են ականապատ տարածքում, հայտնի չէ՝ դրանք սատկե՞լ են, մի կենդանու վիճակն անհայտ է։ Մի քանի տարի առաջ Ոսկեպարի փոքր նախիր էր հայտնվել նույն ականապատ տարածքում, որոշ կենդանիներ պայթել էին ականների վրա։

Իջևանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը հայտնեց, որ Ազատամուտ գյուղի կիսակառույց դպրոցում տեղակայված ռուս զինվորականները դեռևս իրենց ուղեկալի տեղակայման համար հարմար վայր չեն ընտրել, թեև այդ նպատակով, ՀՀ ՊՆ զինվորականների ուղեկցությամբ տեղանքներ են դիտարկել Դիտավան գյուղի և Այգեհովիտ համայնքի Կայան բնակավայրի տարածքներում։

Օգոստոսի 25-ին համալրվել, ավելացել են Ազատամուտում գտնվող ռուս զինվորականների ռազմական տեխնիկան, ռազմական ավտոմեքենաները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին