«Դալմա Գարդեն Մոլ» ժամանցային-առևտրային համալիրում տեղի ունեցավ Dalma Gold Gallery խանութ-սրահի բացման արարողությունը:
Սրահը իր դիզայնով տարբեվում է մնացած ոսկու սրահներից. տաղավարնեն ամբողջովին փայտից են, ապահովված են անվտանգության, օդափոխության համակարգերով: Սրահն ունի 1145 մետր տարածք, նախատեսվում է ևս 2745 մ` այն արհեստավորների համար, ովքեր կցանկանան համագործակցել:
Ինչպես ASEKOSE.am-ի հետ զրույցում ասաց խանութ-սրահի գործադիր տնօրեն Անդրանիկ Գալստյանը, այսօրվանից գործող խանութ-սրահում առկա են բոլոր պայմանները` ճիշտ առևտուր կազմակերպելու համար:
«Փորձել ենք ոսկու շուկայի մեջ մի նոր էջ բացել: Սրահում ոչ միայն առք ու վաճառք է լինելու, այլև կլինի վայր, որտեղ մարդիկ կկարողնան արվեստի գործեր տեսնել. լինելու են թե տեղի, թե միջազգային վարպետների գործերը»,-ասաց խանութ-սրահի գործադիր տնօրենը` հավելելով, որ գործելու են 285 տաղավարներ և 11 առանձնացված խանութ-սրահներ:
Ինչ վերաբերում է զարդերի արժեքին` Անդրանիկ Գալստյանը նշեց, որ խանութ-սրահում ներկայացված տեսականին հասանելի է բոլորին:
«Կլինեն և’ թանկարժեք զարդեր և միջին արժեք ունեցող»,-փաստեց խանութ-սրահի գործադիր տնօրենը:
Նշենք, որ Dalma Gold Gallery-ն աշխատելու է ամեն օր` ժամը 10:00-22:00-ը:
Անի Կարապետյան