▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանապետը խիստ մտահոգված է տրանսպորտային պատահարների զոհերի ու վիրավորների թվի աճով

Սեպտեմբերի 10-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։

Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը։

Ոստիկանության պետը խիստ մտահոգություն հայտնեց՝ կապված ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ։ Ներկայացվեց վիճակագրություն, քննարկվեց իրավիճակը, ներկայացվեցին առաջարկություններ՝ խնդրի լուծման ուղղությամբ։

http://asekose.am/filemanager/uploads/2020/06/week-2/vahe_ghazaryan.jpeg

Վահե Ղազարյանը հանձնարարեց խնդրի շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ, իրականացնել պարբերական ուժեղացված ծառայություններ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև այդ ուղղությամբ միջազգային փորձը, հանրապետության ճանապարհների վիճակը, տրանսպորտային միջոցների տեխզննման, ճանապարհային նշանների հագեցվածության և այլ հարցեր։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին