▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները բերման են ենթարկել տասնյակ ցուցարարների

Ոստիկանությունը Խորենացու փողոցում մի քանի տասնյակ մարդ է բերման ենթարկել։

Ոստիկանները երկու անգամ հայտարարել էին, որ քաղաքացիների հավքն անօրինական է, սակայն ցուցարարները չցրվեցին: Ըստ ոստիկանության հայտարարության՝ հավաքվածները խանգարում էին բնակիչների անդորրն ու հասարակական կարգը։

Ոստիկանները հաղրդում են, որ Խորենցի փողոցի հարակից հատվածում բենզինով լցված շշեր են հայտնաբերել, որոնք, ըստ ոստիկանների, ցուցարարները պետք է կիրառեին իրենց դեմ:

Ցուցարարներին հեռացնելուց հետո՝ Սանիտեքի աշխատակիցները իրականացրել են  Խորենացի փողոցի մաքրման աշխատանքները:

Հիշեցնենք, որ երեք օր է՝ «Սասնա ծռեր» խումբը զինված ներխուժել է Երևանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ է պահում այնտեղ գտնվող ոստիկաններին: Բանակցությունների արդյունքում պատանդներից 5-ն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին