▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները հայտնաբերել են Նոյեմբերյանի ոլորաններում 36-ամյա ՌԴ քաղաքացուհուն բռնաբարած 35-ամյա BMW-ի վարորդին

Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ 36-ամյա ռուս կինը հայտարարել էր թե մի տղամարդ իրեն բռնաբարել է:

Կինը հայտարարել էր, որ դեպքը տեղի է ունեցել Նոյեմբերյանի ոլորաններում, իսկ տղամարդը բռնությամբ՝ իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել ավտոմեքենայում:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով  Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Երևան քաղաքի Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Պապինյանին։

Վերջինս խոստովանել է, որ այդ օրը Նոյեմբերյան քաղաքից դուրս դեպի անտառ տանող ճանապարհին իր վարած BMW մակնիշի մեջ բռնություն գործադրելու եղանակով սեռական հարաբերություն է ունեցել Ս. Ոսկրեսենսկայայի հետ։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին