▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության բաժնի պետը գողություններ էր կազմակերպել, որ պարգևատրում ստանան. Նիկոլ Փաշինյան

 

Այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչով է պայմանավորված հանցագործությունների թվի աճը։

Վարչապետի խոսքով՝ սա այն դեպքերից է, երն կառավարության ստեղծած հնարավորությունը ոմանց կողմից չարաշահվում է.

«Դուք գիտեք, որ 2019 թվականի հանցագործությունների էֆեկտիվ բացահայտման համար պարգեւատրման համակարգ ներդրեցինք ոստիկանության համար եւ վերջերս մի դեպք պարզվեց, երբ ոստիկանության բաժնի պետը եւ անձնակազմի որոշ ներկայացուցիչներ, թաղի հանցագործների հետ պայմանավորվում են, որ նրանք գնան գողություն անեն, իրենք գան այդ գողութունը բացահայտեն եւ դրա համար պարգեւավճար ստանան։ Ո՞ւմ մտքով կանցներ նման բան»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը և ներկայացրեց նաեւ այլ խնդիրներ, որոնք կարող են հիմա հանդիսանալ հանցագործությունների թվի աճի հետ։

«ՀՀ–ն երկար տարիներ կալանավորված անձանց թվով եղել է շատ մտահոգիչ տեղերում, այսօր ՀՀ–ն կալանավորված անձանց թվով՝ վերջին ցուցանիշներով արդեն համապատասխանում է եվրոպական, եթե ոչ լավագույն, ապա ամենացածր նշաձողին։ Սա ինչ-որ առումով հաջողություն է, բայց ինչ-որ առումով նաեւ բերում է ձեր ասած ռիսկերին։ Մենք այսօր ունենք գողության համար, որպես մեղադրյալ ներգրավված անձինք, ովքեր դատարանի կողմից կալանքից ազատ են արձակվում՝ խափանման միջոց է ընտրվում ստորագրություն չհեռանալու մասին, իրենք նախաքննության ընթացքում նոր գողություն են անում։ Կա նաեւ 3–րդը, այստեղ մի քիչ ձեր բոստանն էլ քար գցեմ։ 2018 թվականի հեղափոխությունից հետո, հեղափոխական կառավարության նկատմամբ, այդ թվում ձեր կուսակցության կողմից քաղաքական ճնշում էր գործադրվում համաներման հետ կապված, դա նաեւ դրա արդյունքներից մեկն է, որովհետեւ ես էլ եմ բանտից համաներումով դուրս եկել, բայց ընդհանուր առմամբ համաներումը համարում եմ շատ վատ գործիք, որովհետեւ գործնականում համաներման ազատ արձակվածների 60–70 տոկոսն առաջիկա 1–2 տարվա ընթացքում բռնվում է նոր հանցանք կատարելու մեջ»,– ասաց Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին