▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության պարզաբանումը

Քիչ առաջ կայքերից մեկում տեղեկատվություն էր տարածվել, թե իբր ոստիկանական մեքենան Բագրատունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու։ 
Տեղեկացնում ենք, որ նշված պողոտայում այսօր որևիցե պատահար, մասնավորապես` վրաերթ, չի գրանցվել։
Նշված պողոտայում պարեկող ոստիկանության մեքենան, նկատելով գետնին ընկած քաղաքացու, մոտեցել է նրան։ Ոտիկանները քաղաքացուն օգնություն են ցուցաբերել։ 
Քաղաքացու ինքնազգացողությունը լավացել է, և նա նշել է, որ առողջական խնդիրներ ունի, այնուհետև հեռացել է` շնորհակալություն հայտնելով ոստիկաններին։ 
ԶԼՄ-ներին կոչ ենք անում ապատեղեկատվություն չտարածել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին