
ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այսօր սոցիալական ցանցում տարածվել է տեղեկատվություն` մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկի մոտակայքում քաղաքացիական ու ոստիկանական հագուստով անձանց և փողոցում մրգի վաճառքով զբաղվող մի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպի մասին: Տեղեկացնում ենք, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ուսումնասիրում է ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի կողմից համատեղ իրականացված միջոցառման ընթացքում տեղ գտած միջադեպը: Արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»:
Կարդացեք նաև` Օրը ցերեկով լկտիություն՝ ոստիկանների մասնակցությամբ


