▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի. Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը twitter-ի իր էջում անդրադարձել է Գավառում տեղին ունեցած արյունալի դեպքերին

«Երեկ Գավառում տեղի ունեցած իրադարձություններն ամբողջությամբ փաստում են այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի»,- գրել է նա։

Հիշեցնենք, երեկ Գավառում հնչած կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գավառի՝ 2 հոգի էլ Երևանի հիվանդանոցներ: Նախնական տեղեկություններով՝ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ զինվորական քննիչ է: Հնչած կրակոցներին հաջորդել է վենդետան հիվանդանոցում, մահացածներից մեկի հարզատները ներխուժել են հիվանդանոց, ջարդուփշուր արել դռներն ու պատուհանները:

Գեղարքունիքի մարզպետը հայտնել էր, որ հիվանդանոց ներխուժած անձինք եղել են ավելի քան 500-ը, վնասել են հիվանդանոցն ամբողջությամբ, ներխուժել տարբեր մուտքերից:

Այսօր առավոտյան հայտնի դարձան դաժան դեպքի ժամանակ մահացածների ու վիրավորների անունները։ Նրանց մեջ կան 18, 28 տարեկան եւ մինչեւ 37 տարեկան տղամարդիկ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին