▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու կրկին Շուշանի մասին ....

Երեկ ՀՀ ԱԺ-ն վավերացրեց ԵՏՄ պայմանագրին ՀՀ անդամակցության պայմանագիրը: Դեմ էին ընդամենը յոթ պատգամավոր: Դրսում, ինչպես և սպասելի էին, կային հակառուսական տրամադրություններով պրոֆեսիոնալ ակտիվիստներ .... կարծես թե ամեն ինչ իր ձևի մեջ էր, բոլորը տեղում էին ու վարագույրն էլ բարձրացավ ու իջավ ըստ սցենարի, հավանաբար /դե մի թեթև աղմուկ պիտի ելներ թե չէ/: Բայց այս ամենի մեջ մի վատ բան եղավ:

Ակտիվիստները էլի տեսան Շուշանին` երգչուհի ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին ու սկսեցին երգել կամ վանկարկել «Երազ իմ երկիր Ռուսաստան» ու էլի այլ տհաճ բառեր: Լավ մի հարց` ինչու Շուշանը, ինչու հենց Շուշանը: Հանրապետական խմբակցությունը կարծես թե կին պատգամավորների պակաս այնքան էլ չունի: Ինչու հենց նրան էլի թիրախավորեցին: Ինչու ոչ ասենք Հերմինե Նաղդալյանը կամ մեկ ուրիշը: 

Չեմ խոսի, որ նույն հաջողությամբ կարելի էր նաև ԲՀԿ-ական կին պատգամավորներին թիրախավորել, կամ այլոց: Ուղղակի երևի Շուշանն ամենախոցելին է: Ու գիտեք ինչու: Եթե ասենք ԲՀԿ-ականի թիրախավորեին, հաստատ ԲՀԿ-ն իր ողջ ակտիվով կհարձակվեր գոնե միայն օնլայն տիրույթում ու կպաշտպաներ, մինչդեռ Շուշանի հարազատ կուսակցությունից ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն դուրս չեկավ տիկին Պետրոսյանին պաշտպանելու համար: 

Մտածելու առիթ է ...

Գևորգ Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին