▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՈՒԵՖԱ Ազգերի լիգա․ հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները

Ամստերդամում տեղի ունեցավ Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը: 

C դիվիզիոնի երկրորդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Էստոնիան, Հյուսիսային Մակեդոնիան և Վրաստանը:

Ազգերի լիգայի խմբային մրցաշարի հանդիպումները տեղի կունենա 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ եզրափակիչ փուլի հանդիպումները՝ 2021 թվականի հունիսին:  Խաղացանկը հայտնի է դառնալու մի փոքր ուշ:

Ազգերի լիգայի գործող չեմպիոնը Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականն է:

Վիճակահանության ընթացքում լիգաներում ձեւավորվեցին հետեւյալ խմբերը.

A

1-Նիդերլանդներ, Իտալիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Լեհաստան

2- Անգլիա, Բելգիա, Դանիա, Իսլանդիա

3-Պորտուգալիա, Ֆրանսիա, Շվեդիա, Խորվաթիա

4- Շվեյցարիա, Իսպանիա, Ուկրաինա, Գերմանիա

B

1-Ավստրիա, Նորվեգիա, Հյուսիսային Իռլանդիա, Ռումինիա

2-Չեխիա, Շոտլանդիա, Սլովակիա, Իսրայել

3-Ռուսաստան, Սերբիա, Թուրիքիա, Հունգարիա

4-Ուելս, Ֆինլանդիա, Իռլանդիա, Բուլղարիա

C

1-Ադրբեջան, Լյուքսեմբուրգ, Կիպրոս, Մոնտենեգրո

2-Հայաստան, Էստոնիա, Մակեդոնիա, Վրաստան

3-Մոլդովա, Սլովենիա, Կոսովո, Հունաստան

4-Ղազախստան, Լիտվա, Բելառուս, Ալբանիա

D

1- Մալթա, Անդորրա, Լատվիա, Ֆարերյան կղզիներ

2- Սան Մարինո, Լիխտենշտեյն, Ջիբրալթար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին