Իսպանական Marca-ի տեղեկություններով, ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանական «Քարաբագ» ՖԱ մեդիա բաժնի ղեկավարի՝ Նուրլան Իբրահիմովի՝ ֆեյսբուքում արած գրառման հետքերով:

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է ՈւԵՖԱ-ն ժամանակավորապես զրկել է Իբրահիմովին ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեություն ծավալելու իրավունքից։
Հիշեցնենք, որ «Ղարաբաղ» ակումբի մամլո պատասխանատու Նուրլան Իբրահիմովը գրել էր, թե «պետք է սպանել անխտիր բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց և ծերերին»:
Հավելենք նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի վաղ դիմել է ՈՒԵՖԱ-ին և պահանջել է ադրբեջանական թիմը դուրս հանել եվրոպական մրցումներից:
«Ղարաբաղ» ադրբեջանական ակումբն արդեն խոստացել է, որ Իբրահիմովին կպատժի, հայտարարելով նաև, թե «Իբրահիմովն այդ գրառումը սոցցանցում տեղադրել է հոգեբանական ծանր ապրումների հետևանքով»:
Հիշեցնենք, որ Նուրլան Իբրահիմովը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ պետք է բոլոր հայերը վերացվեն, հայ երեխաներն ու կանայք սպանվեն։ Համացանցում ճնշումներից հետո սակայն գրառումը Իբրահիմովը հեռացրեց, բայց, ինչպես երևում է, Իբրահիմովին դա չի փրկել, գրառմանը արդեն անդրադառնում է աշխարհում մարզական ամենահայտնի պարբերականներից մեկը ՝ Marca-ն։
Ահա և րոպեներ առաջ ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է ՈւԵՖԱ-ն ժամանակավորապես զրկել է Իբրահիմովին ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեություն ծավալելու իրավունքից։


