▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուիթնի Հյուսթոնի աղջիկը ամուսնացել է եղբոր հետ

Դրա մասին է վկայում այն լուսանկարը, որը Բոբի Քրիստինան տեղադրել է թվիթերի իր էջում:

«Եթե դուք դեռ չեք հասկացել, ապա ասեմ, որ ես սիրում եմ իմ ամուսնուն»,- նկարը մակագրել է Ուիթնի Հյուսթոնի աղջիկը`Բոբի Քրիստինան:

Նկարում, որը արվել է դեկտեմբերի 13-ին, պատկերված է նրանց ամուսնության մատանիները:

Տեղեկացնենք, որ երիտասարդները իրենց նշանադրության մասին հայտարարել էին անցած տարվա հուլիս ամսին: Հենց այդ ժամանակ էլ Քրիստինան բոլորի համար պարզություն էր մտցրել իրենց բարեկամական կապի մասին` ասելով, որ  իր ընտրյալը` Նիկը, չի հանդիսանում ոչ իր բիոլոգիական եղբայրը և ոչ էլ` խորթ եղբայրը: Աղջիկը նշել էր, որ մայրը`Ուիթնի Հյուսթոնը, Նիկին իր խնամակալության տակ է վեցրել, երբ նա 12 տարեկան է եղել: Տղայի հայրը բանտարկված է եղել, իսկ մայրը` միջոցներ չի ունեցել մեծացնելու տղային:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին