«Կար ժամանակ (մինչև 2018թ ապրիլյան հայտնի դեպքերը…), երբ լրագրողները սեպտեմբերի 21-ից մի քանի շաբաթ առաջ սկսում էին տարբեր ոլորտների ներկայացուցիչների, ովքեր ակնկալվում էր, որ պետք է պարգևատրվեն անկախության օրվա առթիվ, հարցնել, թե արդյո՞ք նրանք պատրաստվում են երկրի նախագահի ձեռքից վերցնել պարգևը…
Հիմա շատ սյուռ է ստացվել: Հայաստանի անկախության երեսուն ամյակի տոնական միջոցառումներն անցկացվելու են մի անձի վարչապետության օրոք, ով ապացուցված ամենամեծ վնասն է պատճառել պետությանը (Հայաստանին և Արցախին):
Ըստ իս, ամենաճիշտ ժամանակն է, որ լրագրողներն, իսկապես, այդ հարցն ուղղեն ապագա պարգևատրվողներին: Կարծում եմ, շատ ճիշտ և խորհրդանշական կլինի, եթե բոլոր ոլորտների վաստակաշատ մարդկանց ծանրակշիռ մեծամասությունը հրապակայնորեն հրաժարվի ցանկացած տեսակի պարգև/մեդալ/պատվոգրից …
Լիահույս եմ,որ շատերը պատրաստ են այդ քայլին գնալ, ուղղակի պետք է այդ ամենը մի փոքր համակարգել:
Եվ առհասարակ, ո՞ւմ է պետք նույնիսկ ամենաբարձր պարգևը, եթե այն ստորագրված է լինելու պետությունը կործանողի կողմից»: