▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ում հաշվին են արտասահմանյան այցերը եւ ինչու է միշտ ուղեկցում թիկնապահը. Աննա Հակոբյանը՝ աղմկոտ թեմայի մասին

Հանրայինի եթերում քիչ առաջ Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր: Զրույցը վերջին օրերին արդիական դարձած ու բավական աղմուկ բարձրացրած թեմաների շուրջ էր:

Աննա Հակոբյանը նախ պարզաբանեց աղմուկն այն մասին, թե ինքը պետության հաշվին այցեր է կատարում, ամուսնու հետ շրջագայում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա նշեց, որ այդ այցերը հաճախ լինում են ոչ իր նախաձեռնությամբ.

«Լինում է երբեմն, որ տեղի հայ համայնքն է ուզում տեսնել, հանդիպել ինձ հետ: Իհարկե ավելի շատ ուզում են հանդիպել ամուսնուս հետ՝ որպես ՀՀ վարչապետի: Բայց շատ հաճախ նրա խիստ գրաֆիկի պատճառով հնարավոր չեն լինում այդ հանդիպումները եւ մարդիկ նախընտրում են հանդիպել ինձ հետ, իմանալ երկրի ներքին հարցերի, մեր ընտանիքի մասին: ես չեմ կարող ասել՝ ֆինանսավորեք այդ հանդիպումները, գնեք տոմսերը:

 

 

 

 

 

Այցերը լինում են մի քանի տեսակի՝ լինում են պաշտոնականներ, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից, ֆոնդերի գոյությամբ պայմանավորված, որոնց ֆինանսավորումը տեղի է ունենում ֆոնդերի հաշվին, սփյուռքի հետ կապված, որոնք կրկին պետական բյուջեից են ֆինանսավորվում եւ անձնական  այցերը, որոնք անձնական ծախսերով են ֆինանսավորվում ու եթե անձնական ծախսերով էլ չեն, հաստատ բյուջեի վրա բեռ չեն դառնում:

Ես մի գաղտնիք բացեմ, ես ֆոբիա ունեմ ինքնաթիռներից, չեմ կարող բացատրել, թե ինչ ծանր են նստում ինձ վրա այդ ուղեւորությունները»,-ասաց Ա. Հակոբյանը:

Նա խոսեց նաեւ թիկնազորի մասին աղմուկից, պարզաբանեց, թե ինչու են իրեն հսկում, ինչու է մշտապես շրջում անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ անգամ արտասահմանյան ուղեւոորությունների ժամանակ:

 

 

 

 

 

 

 

 

Աննա Հակոբյանը պարզաբանեց, որ դա սահմանված է օրենքով, կա իրեն կցված թիկնապահ, որն իրեն ուղեկցում է ամենուր, նաեւ շրջագայությունների ու այցերի ժամանակ, դա սահմանված է օրենքով եւ միանգամայն նորմալ է: Վարչապետի տիկինը նաեւ հավելեց, որ ինքն իրեն համարում է բավական անվախ կին եւ կարող է այդ թիկնապահի սահմանումը հանվել առհասարակ եւ նորից շրջանառվել երկրի հաջորդ ղեկավարի տիկնոջ ժամանակ:

 

 

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի այցերի մասին աղմուկ բարձրացավ, երբ մամուլում հայտնվեցին տեղեկոււթյուններ այն մասին, որ ՀՀ վարչապետի Բրյուսել կատարած այցի ժամանակ նրան ուղեկցել են նաեւ Աննա Հակոբյանն ու իրենց ավագ դուստրը՝ Մարիամը: վարչապետի տիկինն ավելի ուշ անդրադարձավ հրապարակումներին ու պարզաբանում տրվեց այն մասին, որ այցը եղել է անձնական միջոցներով, ոչ թե պետության հաշվին:

Աղբյուր՝ armtimes.com

Կարդացեք նաև՝ Ունենք 7 հայկական լրատվամիջոցի լրագրող Բրյուսելում, և երկու նյութ՝ հորինված Երևանում․ Աննա Հակոբյան

Արա էս ի՞նչ էր, սրանք ընտանիքով կերան երկրի բյուջեն... Փաշինյանը տարածել է կնոջ հոդվածը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին