▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ հաշվին են պահում «Նաիրիտը»

«Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ շարունակում են իրենց բողոքի ակցիաները: Գործարանի աշխատակիցներն այսօր հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Պահանջը նույնն է` աշխատավարձերի վճարում: Ինչպես հայտնի է՝ նաիրիտցիներին գործարանը պարտք է շուրջ մեկ տարվա աշխատավարձ:
Բողոքի ակցիա իրականացնողներից մի քանիսին ընդունել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը խոստացել է մինչև տարվա վերջ վճարել նաիրիտցիների երկու ամսվա աշխատավարձը: 
Նշված թեմային անդրադանալիս հարկ է նշել, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն 2010 թվականից դե ֆակտո չի աշխատում, և ըստ էության անտրամանաբական է, որ չաշխատող հիմնարկությունում մարդիկ այսքան տարի չեն լքել իրենց գործարանն այն հույսով, որ ի վերջո կստանան աշխատավարձերը: Սակայն ուշագրավ է, որ նաիրիտցիներն իրենց բողոքն այսքան շարունակական ու զանգվածային չէին դարձնի, եթե իրականում նրանք 2010-ից չվարձատրվեին և վստահ չլինեի, որ կունենան դրական լուծում:
Չգործելու հանգամանքի հետ զուգակցաված առկա է մի դիլեմա. չաշխատած տարիների համար մարդիկ 30 ամիս վարձատրվել են 100 տոկոսով, իսկ ներկայումս «Նաիրիտն» ունի 15 ամսվա պարտք: Եվս մի կարևոր հանգամանք. այդ տարիների ընթացքում նաիրիտցիներն իրենց աշխատավարձը ստացել են ի հաշիվ հարկատուներիս:
Ստացվում է, որ չնայած պետությունը ստանձնել է որոշակի պարտականություններ, քանի որ 10 տոկոս բաժնեմասը պետական է, միանշանակ անհրաժեշտ է չմոռանալ, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հսկիչ փաթեթը մասնավոր անձանց է պատկանում: Ինչպես յուրաքանչյուր բիզնեսում, այնպես էլ այս հարցում առկա են բիզնես քաղաքականություն և բիզնես շահեր: Այնպես որ, ինչքան էլ պետությունն օժանդակի և փորձի այս թնջուկին որևէ լուծում տալ, միևնույն է, դա մասնավոր ոլորտում լուծման ենթական խնդիր է:

Արման Հովասափյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին