▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ մոտ գնանք, ու՞մ դիմենք, չէ՞ որ Դուք եք մեր հոգևոր և աշխարհիկ առաջնորդները

Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հետևորդներ բաց նամակով դիմել են Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Նամակում, մասնավորապես, գրված է.

Մեծարգո պարոնայք, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Հայ առաքելական եկեղեցու ստվար թվով հավատացյալների խնդրի շուրջ։ Խնդիրը կայանում է նրանում, որ հավատացյալներս հրաժարվում ենք անձնական համարանիշ ունենալ, որի պատճառով զրկվում ենք նաև ՀՀ քաղաքացիությունը հաստատող անձնագրից։ Մեր երկրում մենք զրկված ենք քաղաքացիության իրավունքներից, այսինքն կենսաթոշակ, նպաստ, աշխատանք չենք կարող ստանալ։ ՀՀ Սահմանադրությամբ ընդունվել է կրոնի,խղճի ազատության մասին օրենք, որով և Եհովայի վկաները ազատվեցին դիրքերում, առաջնագծերում զենքով ծառայությունից,  այսինքն ապահովեցին այլընտրանքային ծառայություն։ Նրանց պատճառաբանությունը Ավետարանի մի տողն էր․ <<Սուր վերցնողը՝ սրով կընկնի>>, իսկ մեր պատճառաբանությունը հաստատող մարդկանց համարակալման դեմ բազում գլուխներ կան Ավետարանում։ Չմանրաբանեմ ավետարանական գլուխները՝ Դուք ինձանից լավ գիտեք(Հայտնություն 13․16-13․18)։ Մենք համարում ենք, որ համարակալումը այժմ կրիչի (չիպի) տեսքով անձնագրի վրա է, հետագայում գազանի դրոշմով կլինի մարդկանց մարմնի վրա։

Կան մյուռոնով օծված, խնկաբույր տատիկներ, ովքեր այսօր հրաժարված լինելով համարակալվելուց, զրկվել են իրենց միակ ապրելու միջոցից։ Մեր երկրում մեզ ստիպում են կամ ընդունել գազանի դրոշմը, կամ սովից մեռնել։ Հարց․ ի՞նչ տարբերություն այսօրվա այդ օրենքը հովանավորողների, մատուցողների և 1915թ․ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների միջև, չ՞է որ նրանք էլ ստիպում էին իսլամ ընդունել, ընդունողների վրա էլ խարան էին դնում ի նշան հավատուրացության։

Աստծո սուրբ և տոնական օրերին եկեղեցու պատվո տեղերը Դուք եք զբաղեցնում (երբեմն նույնիսկ եկեղեցու կանոնները արհամարհելով․ կանայք  եկեղեցում գլխաշորով են լինում)։ Ձեր կողքին քաղցից մահացող քրիստոնյաներ են կանգնած, իսկ Դուք Ձեր պաշտոնական դիրքով ոչինչ չեք անում նրանց մի կտոր հացից չզրկելու օրենք ընդունելու համար։ Մինչ Եհովայի վկաները իրենց հավատացյալների համար մի ամբողջ օրենք փոխեցին, օրենք ընդունվեց նաև միասեռականությանը ազատություն տալու մասին։ Ինչու՞ որևիցե մեկը չի զբաղվում Հայ առաքելական եկեղեցու ճշմարիտ հետևորդների իրավունքների պաշտպանությամբ։ Ու՞մ մոտ գնանք, ու՞մ դիմենք: Չէ՞ որ Դուք եք մեր հոգևոր և աշխարհիկ առաջնորդները։ Ավետարանի անիրավ տնտեսի առակի նման ամեն միջոց գործի եք դրել այդ պաշտոնները ստանձնելու համար, հիմա ժամանակն է եկել Աստծո հոտի համար մի փոքրիկ օրենք ընդունել, որպեսզի այս մարդիկ կրոնական համոզմունքներից ելնելով, օգտվելով կրոնի, խղճի մասին Սահմանադրությամբ տրված իրավունքից ստանան հին նմուշի անձնագիր, հատկապես, որ հին նմուշի անձնագիր մինչև 16 տարին լրացած քաղաքացուն տալիս են։

 Ի դեպ, եվրոպական երկրներում կրիչով անձնագիր չկա։

Հարգանքներով Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին