«Ես դուրս եմ եկել մի ընտանիքից, ինչպես ձեր ընտանիքներն են: Ես խնդիրներով ընդունվել եմ ԵՊՀ, իմ ընտանիքը իմ ուսման վարձը ի վիճակի չի եղել վճարել: 1991 թվականին ամբողջ երկիրը գտնվում էր ծանր սոցիալական վիճակում:
Հայրս գնացել իր ընկերներից մեկին խնդրել է, որ իմ մեկ կիսամյակի վարձը վճարեն: Ես դրանից հետո սովորել եմ գերազանց, միայն հինգ եմ ստացել, որ ուսման վարձից ազատվեմ: Ես հիմա ասում եմ, որ մեր կառավարության շրջանում ոչ մի գերազանց սովորող ուսանող դուրս չի մնալու համալսարանից: Սա համարեք մեր կառավարության պարտավորությունը:
Ես գերազանցիկ սովորել եմ եւ երկրորդ կիսամյակից հետո սկսել եմ թոշակ ստանալ: Երբ ես ուսանող եմ եղել՝ ունեցել եմ շորի, կոշիկի պրոբլեմ, բարդ է եղել: Ես 2-րդ կուսից սկսել եմ իմ մասնագիտությամբ աշխատել: 6-7 ամիս աշխատավարձ չեմ ստացել, քանի որ այդ հիմնարկը ծանր վիճակում էր, բայց ես որոշել եմ, որ պետք է աշխատեմ»,- այս մասին այսօր բերդեցիների հետ հանդիպման ժամանակ պատմեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև՝ Լոռու մարզի մի քանի գյուղեր ասում են՝ հեղափոխությունը մեզ մոտ չի հասել. Փաշինյան
Չեմ հիշում հոկտեմբերին պիտի գնայի նոյեմբերյան, թե նոյեմբերին՝ հոկտեմբերյան. Փաշինյանն անեկդոտ պատմեց