ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը անդրադարձել է իր հայտարարագրին, որը, նրա բնորոշմամբ, սխալ է մեկնաբանվել:

Այս մասին հայտնում է Tert.am-ը, ում հետ զրույցում Հայկ Սարգսյանն ասել է.
«Նշվել է, թե նվեր ստացած առանձնատուն ունեմ, իրականում դա այն առանձնատունն է, որտեղ ես ծնվել եմ, հայրս գնել է դեռ 80-ականներին, երբ ես ծնված չէի: Այսինքն՝ նվեր ստացած առանձնատունը որևէ կապ չունի իմ պաշտոնի կամ պաշտոնավարման հետ»,- նշել է նա:
Հարցին՝ ինչո՞ւ է հիմա նա հայտարարագրել, Սարգսյանը պարզաբանել է.
«Հայտարարագրի մեջ պետք է նշեմ՝ ունե՞մ անշարժ գույք, թե չունեմ, ես հայտարարագրի մեջ նշել եմ անշարժ գույք: Այնտեղ գրված է աղբյուրը, ես նշել եմ նվիրատվություն: Նվիրատվությունով հորեղբայրս այդ տունը փոխանցել է ինձ, բայց դա չի նշանակում, որ ես նվեր եմ ստացել նոր առանձնատուն, մեր տունը, որը 30-40 տարի մենք ունենք ուղղակի դարձել է իմ անունով: Դա է իրականում տեղի ունեցել»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


